
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալթոնենի հայտարարությամբ, Վրաստանում ստեղծված իրավիճակը մեծ անհանգստություն է պատճառում։
Այս մտահոգությունը նա հայտնել է լրագրողներին Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
Էլինա Վալթոնենի խոսքով, այսօրվա հանդիպման ընթացքում կրկին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը։
«Մենք հետևում էինք և տեսնում էինք Վրաստանում վերջին շաբաթների և ամիսների ընթացքում զարգացող իրադարձությունները։ Վրացի ժողովուրդը ցանկանում է, որ իր ճանապարհը տարբերվի այն ուղուց, որով ներկայումս շարժվում է իշխանությունը», – հայտարարել է Էլինա Վալթոնենը։