Մարգվելաշվիլին թեկնածությունն առաջադրելու որոշում չի կայացրել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դեռևս չի հստակեցնում՝  կմասնակցի արդյոք նախագահական ընտրություններին:

«Արդյոք նախագահական ընտրություններ տեղի կունենա, և ինչ լիազորություններ կունենա նախագահը»,- հարցին նման պատասխան է տվել Մարգվելաշվիլին՝ ելույթ ունենալով «Palitranews» հեռուստաալիքի  «360 աստիճան» հաղորդման ընթացքում:

Վրաստանի նախագահն անդրադառնալով սահմանդրության փոփոխությունների նախագծին, ցավով նկատել է, որ այդ գործընթացներին իր հետաքրքրվածությունը որպես «անձնական շահը» է ընկալվել:

«Ես չեմ հայտարարել, թե պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին, սակայն արդեն ասում են՝ չի հաղթի: Ես չգիտեի, որ նրանք (նկատի ունի «Վրացական երազանք»-ի անդամներին-խմբ․) իմ մասին ավելի տեղեկացված են…»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք՝ նախօրեին «Վրացական երազանք»-ի անդամ,  խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան հայտարարել էր, որ սահմանդրական փոփոխությունների շուրջ նախագահի դիրքորոշումը վնասում է գործընթացին։

«Նախագահական ուղիղ ընտրության դեպքում Մարգվելաշվիլին հաղթելու որևէ շանս չունի»,-վստահեցրել է Բեսելիան, ում հայտարարության հետ համաձայնել են համակուսակիցներից շատերը:

Ի դեպ, եթե իշող կուսակցության կողմից առաջ քաշված սահմանդրության փոփոխությունների նախագիծը հաստատվի, Վրաստանում ժողովուրդը նախագահին ընտրելու հնարավորություն կունենա միայն 2018-ին։ Փոփոխությունների համաձայն՝ նախագահին կընտրի խորհրդարանը։

Թողնել պատասխան