Թեմուր Քաթամաձեի հացադուլի 39-րդ օրն է

Բաթումիի բողոքի ակցիաների «դրոշակակիր» Թեմուր Քաթամաձեն արդեն 39 օր հացադուլի մեջ է և միայն ջուր է խմում։

Փետրվարի 19-ին նա նամակ է գրել, որտեղ նշել է, որ շարունակելու է հացադուլը, քանի որ համարում է, որ «հայրենիքը կյանքից ավելի թանկ է»։ Ի նշան բողոքի` Քաթամաձեն նաև հրաժարվում է բժիշկների հետ խորհրդակցելուց և անալիզներ հանձնելուց։

Թեմուր Քաթամաձեի համար  ստորագրահավաք է սկսվել. քաղաքացիները կոչ են անում Բաթումիի եվրոպամետ ցույցերի դրոշակակրին դադարեցնել հացադուլը։

Հիշեցնենք. Թեմուր Քաթամաձեն ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում ցույցի ժամանակ` Վրաստանի Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով` ոստիկանության պահանջին չենթարկվելը։ Նրան դատապարտել են 5-օրյա կալանքի։ Երբ հունվարի 16-ին նա դուրս է եկել մեկուսարանից, կրկին ձերբակալվել է, և այժմ նրան Վրաստանից արտաքսում է սպառնում։