Մոսկվան հերքում է Տրոֆիմովին հետ կանչելու լուրը

Վրաստանյան netgazeti.ge լրատվամիջոցի փոխանցմամբ` Ռուսաստանի դաշնության ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սոցցանցերում տարածվող այն շահարկումը, թե Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի ղեկավար Դմիտրի Տրոֆիմովը հետ է կանչվել, իրականությանը չի համապատասխանում։

Մի քանի օր առաջ YouTube-ում տեղեկություն տարածվեց, թե Մոսկվան դժգոհ է, որ իրենց աշխատակիցը գումար է հատկացրել ռուսներին ու ՌԴ նախագահ Պուտինին Ուկրաինայում պատերազմ սկսելու համար մեղադրող և վիրավորող արտիստների ու ռեժիսորների ներկայացումների տոմսեր գնելու համար։

Տեղեկության համաձայն` ՌԴ ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ սա կեղծ սենսացիա է:

Մոսկվայի հայտարարության մեջ նաև ասված է, որ դրական է գնահատում Տրոֆիմովի գործունեությունը, ներառյալ նրա ջանքերը՝ նպաստելու ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը: