Առաջիկա ամիսներին Թբիլիսի քաղաքապետարանը երկու հեծանվուղի կբացի։
«Interpressnews» լրատվականին քաղաքապետարանի տրանսպորտի ծառայությունից տեղեկացրել են, որ հեծանվորդների համար նախատեսված ճանապարհներից մեկը կունենա 8 կմ երկարություն։ Այն սկիզբ կառնի Մայրենի լեզվի այգու հարակից տարածքից, կանցնի Քուռ գետի երկու կողմով:
Մյուս հեծանվային արահետը կբացվի Միրյան արքայի անվան փողոցում, կունենա 1-2 կմ երկարություն։
«Հեծանվուղիների մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Հավանաբար այն կավարտվի 1,5 ամսից: Ճանապարհներն իրականություն կդառնան մի քանի տարբեր ծրագրի ֆինանսավորմամբ»,- հայտնել են տրանսպորտի ծառայությունից։
Մայրաքաղաքում առաջին հեծանվուղիների բացմանն աջակցում է նաև Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: