
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին ասել է, թե ներկայում չկա որևէ հանգամանք, որը կհիմնավորի Վրաստանի ներգրավվածությունը «3+3» ձևաչափում, թեև չի բացառում դա ապագայում։
«Վրացական երազանք»-ը փետրվարի 24-ին կքննարկի լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող, գրաքննություն կիրառող նոր օրենքը։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է մասնակցեն հաջորդ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։
Ռուսաստանն օկուպացրած և «անկախ հանրապետություն» ճանաչած Վրաստանի Ցխինվալիի շրջանից (Հարավային Օսիա) պահանջում է վերադարձնել մահացած թոշակառուների հարազատների յուրացրած կենսաթոշակային ֆոնդերը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վարչական իրավախախտման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել եվրոպամետ ցույցերը լուսաբանող մի քանի լրագրողների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ճանապարհը փակելու մեջ։ Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է 5000 լարիի տուգանք:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Ֆրանսիայում Վրաստանի նախկին դեսպան Էկա Սիրաձեին տուգանել է 5000 լարիով:
Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ՝ ռազմավարական գործընկերները դատապարտում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումները, անօրինական ձերբակալությունները, անմարդկային վերաբերմունքը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Ջո Ուիլսոնն X-ում իր երախտագիտությունն է հայտնել անցյալ շաբաթ Մյունխենի համաժողովի շրջանակներում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպման առիթով։
Ակտիվիստ Գիորգի Ժամերաշվիլին ստորագրահավաք է սկսել, որում քաղաքացիները կոչ են անում Բաթումիի եվրոպամետ ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեին դադարեցնել հացադուլը։ Միջնորդագիրն ունի ավելի քան 1 հարյուր ստորագրություն։
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հայտարարություն է տարածել, որում ավելի քան 200 միջազգային լրագրող կոչ է անում վրացական իշխանություններին անհապաղ ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր-ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։
Այս գարնանը վրացական շուկա մուտք կգործեն չորս նոր ավիաընկերություններ։ Մասնավորապես, մարտի վերջից երկրում կսկսեն գործել British Airways-ը, Transavia France-ը, easyJet-ը և Edelweiss-ը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 թմրավաճառ։