Քննարկում են լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենքը

«Վրացական երազանք»-ը փետրվարի 24-ին կքննարկի լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող, գրաքննություն կիրառող նոր օրենքը։

Նոր օրենքի մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել էր միակուսակցական խորհրդարանի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։

Ըստ նրա՝ օրենքը «կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշները, դրանց մոնիտորինգի և պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմները: Նա նաև նշել է՝ «կսահմանափակվի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը»:

Ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հայտարարած նոր օրենքը «գործակալների օրենք»-ի նմանօրինակն է. այս դեպքում քաղհասարակության փոխարեն թիրախավորված է անկախ մեդիան: