Թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով 22 անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 թմրավաճառ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Բելառուսի, Հորդանանի, Ուկրաինայի և Թուրքիայի քաղաքացիներ։

«Թմրամոլության մեղադրանքով ձերբակալված անձանց բնակարանները խուզարկելիս իրավապահներն առգրավել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ հերոին, բուպրենորֆին, էքստազի, սուբոքսոն, մեթադոն, ամֆետամին, մեֆեդրոն, ալֆա-PVP և մարիխուանա»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։