
Ակտիվիստ Գիորգի Ժամերաշվիլին ստորագրահավաք է սկսել, որում քաղաքացիները կոչ են անում Բաթումիի եվրոպամետ ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեին դադարեցնել հացադուլը։ Միջնորդագիրն ունի ավելի քան 1 հարյուր ստորագրություն։
«Թեմուր Քաթամաձեն իր վերջին նամակում հրաժարվել է դադարեցնել հացադուլը՝ ընդգծելով, որ մտադիր է այն շարունակել կյանքի գնով․ Վրաստանի համար իր կյանքը զոհաբերելը մի բան է, որով նա հպարտանում է:
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ցանկանում ենք այս ստորագրահավաքով խնդրել դադարեցնել հացադուլը, քանի որ մեր երկրի համար պայքարում յուրաքանչյուր ընկեր պետք է լինի ողջ և առողջ»,- ասված է ստորագրահավաքի նկարագրության մեջ։
Թեմուր Քաթամաձեն արդեն 36 օր է՝ հացադուլի մեջ է։ Փետրվարի 19-ին նա նամակ է գրել միգրացիոն ժամանակավոր կալանավայրից՝ ասելով, որ մտադիր չէ դադարեցնել հացադուլը։ Բացի այդ, նա ի նշան բողոքի, հրաժարվում է բժշկական հետազոտություններ անցնելուց։
Հիշեցնենք. Թեմուր Քաթամաձեն Բաթումիի ոստիկանության վարչության մոտ ձերբակալվել է հունվարի 11-ին: Երկրորդ անգամ նրան ձերբակալել են հենց մեկուսարանից դուրս գալու պահին։