
«Եթե Վրաստանն ընկնի, Եվրոպան նույնպես կտապալվի». այս վերտառությամբ ուսանողները տեսաուղերձ են հղել ԵՄ ներկայացուցիչներին։
Տեսաուղերձում ուսանողները խոսում են Եվրամիության կողմից Վրաստանին արդյունավետ օգնության անհրաժեշտության մասին։
«Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի անդամներ, Եվրամիության ներկայացուցիչներ, մենք՝ Վրաստանի ուսանողներս, այսօր դիմում ենք ձեզ, քանի որ կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր ձայնը լսելի լինի ոչ միայն որպես քաղաքացիների, այլ նաև որպես մեր երկրի ապագայի»: Վրաստանը վտանգի տակ է, քանի որ հանուն ճշմարտության պայքարող ավելի ու ավելի շատ մարդիկ, այդ թվում՝ ուսանողներ, լրագրողներ, արվեստագետներ և ակտիվիստներ, դառնում են «կառավարության» իրականացրած կատաղի բռնաճնշումների զոհ», — նշել են ուսանողները:
Ուսանողներն ընդգծել են, որ ձերբակալությունները, խոշտանգումները և հալածանքները դարձել են իրենց առօրյան։ Նշել են՝ սա պատրանքային խնդիր չէ, ցավալի իրականություն է, որում իրենք ապրում են։ Ուսանողների խոսքով, ամեն օրը, առանց Եվրոպայի իրական աջակցության, սպառնալիք է իրենց կյանքին։
«Եվրոպական դաշնակիցների գործողությունների բացակայությունն իրական հետևանքներ է ունենում։ Մենք դիմում ենք ձեզ, քանի որ ձեր օգնության կարիքն ունենք: Եվրոպայի լռությունը սոսկ քաղաքական հայտարարություն չէ, դա նշանակում է` ևս մեկ ապօրինի բանտարկված, ևս մեկ ձայն լռեցված և ևս մեկ կործանված ապագա: Այս դժվարին ժամանակներում մենք պետք է միասին դիմագրավենք դժվարություններն ու նոր մարտահրավերները», — տեսաուղերձում ասում են ուսանողները։