Թբիլիսիում տեղական կանոնավոր երթուղիների միկրոավտոբուսներն այլևս գազով չեն աշխատի: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գազի համար անհրաժեշտ պարագաներով հագեցած միկրոավտոբուսներն առաջիկայում կաշխատեն դիզվառելիքով:
2015 թվականից քաղաքապետարանը թույլտվությունը ստացած կազմակերպությունների հետ դատական վեճ է ունեցել: Ելնելով ուղևորների անվտանգությունից, տրանսպորտի քաղաքային ծառայությունը Վրաստանի կառավարությունից պահանջել է աշխատակարգի խախտմամբ՝ միկրոավտոբուսներում գազի համար տեղադրված անհրաժեշտ սարքավորումները վերացնել: Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներից պետք է ապամոնտաժվեն գազի համար նախատեսված սարքավորումները:
Նշենք, որ մայրաքաղաքում կա 1800 միկրոավտոբուս: