Վրաստան-Հայաստան հանդիպումը՝ «Դինամո Արենա»-ում

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումը Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև կկայանա «Դինամո Արենա»-ում: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին։

Մուջիրին մեկնաբանել է մարզադաշտի վիճակը և նշել, որ Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննությունների ազգային բյուրոյի նորացված եզրակացության արդյունքում սահմանափակումը վերաբերում է միայն մարզադաշտի առաջին կարգի վեց հատվածներին, որոնք ներառում են մինչև 4000 նստատեղ, մինչդեռ սահմանափակումը չի տարածվում խաղի կազմակերպման համար անհրաժեշտ գոտիների վրա։

Վրաստան-Հայաստան փլեյ-օֆֆի առաջին խաղը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ Թբիլիսիում պատասխան խաղը կանցկացվի մարտի 23-ին: Երկու տուրից բաղկացած խաղի հաղթողը կմրցի Ազգերի լիգայի B դիվիզիոնում։