
«Պատժամիջոցների ենթարկված օլիգարխ Իվանիշվիլին ակտիվները տուն է տեղափոխում». հետաքննող լրագրողներ:
«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, հատուկ շնորհավորանքներ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում 7-րդ ժամկետով ընտրվելու կապակցությամբ։
«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին հացադուլի 38-րդ օրը որոշել է վերսկսել սննդի ընդունումը։
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ասել է, որ ողջունում է Մզիա Ամաղլոբելիի հացադուլը դադարեցնելու որոշումը: Չխաիձեն նշել է՝ այս փուլում Ամաղլոբելին կշարունակի բուժումը կլինիկայում:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) կրկին դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին, որպեսզի Ամաղլոբելիի վիճակը կրկին գնահատվի մի խումբ մասնագետների կողմից՝ այս անգամ ռեանիմատոլոգ (վերակենդանացման մասնագետ) Վախթանգ Կալոիանիի ներգրավմամբ։
Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս անհայտ անձինք ձվեր են նետել նաև Սալոմե Զուրաբիշվիլիի վրա։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ում վրա նախօրեին օդանավակայանում ձվեր էին նետել, այսօր առավոտյան անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի վրա նույնանման հարձակմանը և իր աջակցությունն է հայտնել նրան։
Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքական միավորման առաջնորդներից Նիկա Գվարամիան արձագանքել է օդանավակայանում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր նետելու միջադեպին։
2025 թվականի հունվարին երկիր մուտքագրված դրամական փոխանցումների (տրանսֆերտների) հոսքերի ծավալը կազմել է 242 միլիոն դոլար, ինչը 8,5 տոկոսով (23 միլիոն դոլար) պակաս է 2024 թվականի հունվարի նույն ցուցանիշից:
Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի ընկեր Բեքա Խոփերիան երկնաքեր է կառուցում Բաթումիում։ Դգեբուաձեն հենց այն ոստիկանն է, որին ապտակելու համար «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: