Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն է գնահատել ուղիղ եթերով:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ուղիղ եթերով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է իր կառավարման շրջանին.
«Ի՞նչ ասեմ, ինչո՞վ ուրախացնեմ ձեզ: Իմ երկրում խնդիրներ առաջացան եւ հենց այդ պատճառով ստիպված եղա լքել Վրաստանը: Չնայած սիրտս մինչ օրս Վրաստանում է»:
Ներկայացնելով իր փորձը` նախկին նախագահը նշում է, որ 2012-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդին մի հարց էի տալիս. «բարելավվել է արդյո՞ք ձեր կյանքը 2003 թվականի համեմատ, որին միայն կար պատասխան` այո, ասում է Սահակաշվիլին.
«Խորհուրդ եմ տալիս այս տարի էլ նույն հարցը տալ ժողովրդին, այս անգամ համեմատելով երկրի ներկա իրավիճակը 2012-ի հետ: Չգիտեմ, թե ինչ պատասխաններ կհնչեն, բայց կարծում եմ պատասխանն արդեն վաղուց տրված է:»
Նախկին նախագահը անդրադարձել է նաեւ շաբաթներ առաջ քաղաքական գործիչների եւ հանրությանը հայտնի դեմքերի մասնակցությամբ` սեռական բնույթի տեսանյութերի տարածմանը.
«Ի վերջո, երկիրը հայտնվել է փակուղում, քանի որ այն ղեկավարում է մի մարդ, որը երկրում պոռնոկրատիա է ձեւավորել: Վրացական նորությունները լսելիս` սիրտս լցվում է, անվերջ սպասում եմ արդյոք լինելո՞ւ են նոր տեսանյութեր: Իմ ղեկավարման մասին այդպիսի դեպքի մասին լսե՞ք եք երբեւէ, երբեւէ մտածե՞լ եք, թե իմ կառավարման ժամանակ կարող էին ձեր անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր հրապարակվել»,- հռետորական հարց է տվել Սահակաշվիլին:
Նախկին նախագահի համաձայն` եթե հիմա Վրաստանում քննարկվող թեման հնարավոր նոր տեսանյութերի հրապարակումն էր, ապա իր կառավարման շրջանում խոսվում էր նոր համալսարան, ավտոճանապարհ կառուցելու, գործազրկության հետ պայքարելու մասին: Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Սահակաշվիլին ասել է, թե Վրաստանի հազարամյա պատմության մեջ 7 միլիոն զբոսաշրջիկ միայն իր եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման ժամանակաշրջանում է եղել:.
«Այս ժամանակաշրջանը չպետք է սահմանափակվի 9 տարով, այն պետք է շարունակական լինի, սակայն կառավարման համակարգում պետք է նոր դեմքեր ներգրավվեն, քանի որ Վրաստանում տաղանդավոր շատ մարդ կա»,- եզրափակել է Միխեիլ Սահակաշվիլին:
http://rustavi2.com/ka/news/44157