
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում «նախագահական» ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը չեն ճանաչում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում անցկացված արտահերթ «նախագահական» ընտրությունները:
Բաթումիի քաղաքային դատարանում «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հրապարակումների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված վարչական իրավախախտման գործով դատական նիստը հետաձգվել է․ այն տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 17:00-ին։
Մզիա Ամաղլոբելիի ապօրինի կալանքի վերացման հարցի վերանայման վերաբերյալ դատավոր Լ. Կղոլբաիայի մերժումը բողոքարկվել է Քութայիսիի վերաքննիչ դատարանում։
«Համաներդրումների հիմնադրամ»-ի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի միջև կրիպտոարժույթի հետ կապված վեճի առնչությամբ դատարանը փետրվարի 17-ի փակ նիստում լսել է Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավայի ցուցմունքները:
Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել։
Փետրվարի 17-ին հիմնադրվել է «Շարժում սոցիալական ժողովրդավարության համար» կազմակերպությունը։ Նոր շարժումը ներկայացվել է գրող Էգնատե Նինոշվիլու ծննդյան օրը՝ նրա հուշարձանի մոտ։
Մյունխենի անվտանգության համաժողովում Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան լրագրողի հետ խոսել է Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի մասին։ Նավալնայան իր հիացմունքն է հայտնել վրացական ընդդիմության նկատմամբ։
Մյունխենի անվտանգության համաժողովում բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իր աջակցությունն է հայտնել վրաց ժողովրդին:
Սալոմե Զուրաբիշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է լատվիացի եվրախորհրդարանական Ռիհարդս Կոլսին։
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ X-ում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ ուրախ է Մյունխենում հանդիպել Վրաստանի լեգիտիմ նախագահի հետ։
Ռեգբիի Եվրոպայի 2025 թվականի առաջնության Վրաստանի ազգային հավաքականի և Իսպանիայի միջև հանդիպումն ավարտվել է Վրաստանի հավաքականի հաղթանակով։ Արդյունքում Վրաստանի հավաքականը կիսաեզրափակչում է։
«Սոցիալական արդարադատության կենտրոնը» և պետական ծառայողների անկախ մասնագիտական միությունը Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն դիմում են Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ILO)՝ ուշադրություն դարձնել Վրաստանում պետական մակարդակում խտրականության հիմունքներով իրականացվող զանգվածային ազատումներին, անհապաղ քննարկել հարցի շուրջ հետաքննական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։