
Թբիլիսիում և Բաթումիում երեկ` փետրվարի 15-ին բողոքի երթեր ընթացան «Ոչ ռուսական բռնատիրությանը» կարգախոսով։
Բողոքի ցույցերի 80-րդ օրը մասնակիցների հիմնական պահանջներն են նոր խորհրդարանական ընտրությունները և կալանավորված 49 ցուցարարների ազատ արձակումը։
Այսօրվա ակցիայի կազմակերպմանը ներգրավված էին տարբեր հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական շարժումներ։ Նրանք կոչ են անում բողոքել այն փաստի դեմ, որ երկրում իրադարձությունները «իրականացվում են ռուսական սցենարով», և որ իշխանությունները հետևողականորեն սահմանափակում են խոսքի և հավաքների ազատությունը։
Բաթումում քաղաքացիները երթով շարժվել դեպի Սահմանադրական դատարանի շենք։