37-ամյա տղամարդը սպանել է տատիկին

Վրաստանի Կասպի քաղաքի մունիցիպալիտետում 37-ամյա տղամարդը սպանել է իր տատիկին։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի լույս 14 -ի գիշերը Կասպիի մունիցիպալիտետի Սասիրեթի գյուղում։ Նախնական տեղեկություններով՝ տարեց կնոջը մահացու վնասվածքներ են հասցվել։

Հանցագործության դրդապատճառները դեռևս անհայտ են։ Հարևանները հայտնել են, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանություն։