![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/FB_IMG_1739121289098.jpg)
Փետրվարի 16-ին քաղհասարակությունը բողոքի երթեր կանցկացնի Թբիլիսիում և Վրաստանի մյուս խոշոր քաղաքներում։
«Վրաստանը որոշիչ փուլում է, մեր ընտրությունը կա՛մ ազատությունն է, կա՛մ ռուսական բռնապետությունը»,- ասվում է ազդարարվող ակցիայի մասին հայտարարության մեջ։
Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում բողոքել երկրում «ռուսական սցենարով» իրականացվող գործընթացների դեմ, և որ իշխանությունները հետևողականորեն սահմանափակում են խոսքի և հավաքների ազատությունը։
«Մեր նպատակն է ևս մեկ անգամ ասել իշխանությանը, որ փոխզիջումների չենք գնա իրենց հաստատած բռնապետական ռեժիմի հետ։ Չենք ընդունի ձերբակալությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը կամ ռեպրեսիվ օրենքները, որոնք նրանք ընդունում են», — ճեպազրույցում հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» տնօրեն Էկա Գիգաուրին։ Վերջինիս միացել են նաև հասարակական բազմաթիվ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բողոքի երթերը նախատեսվում է սկսել ժամը 18:00-ին։ Թբիլիսիում քաղաքացիները հավաքվելու են Եվրոպայի հրապարակում, շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։