Կենսաթոշակային գործակալությունը 30 հազար լարի կծախսի Facebook-յան գովազդի վրա

Վրաստանի կենսաթոշակային գործակալությունը, որին խորհրդարանը վստահել է Վրաստանի բնակչության կենսաթոշակների կուտակումը, 2025 թվականին Facebook-ի գովազդի վրա կծախսի 30 հազար լարի։ Տեղեկությունը հրապարակվել է գնումների գործակալության կայքում։

Այդ խոշոր չափի ծախսը կենսաթոշակային գործակալությունը հիմնավորում է նրանով, որ Վրաստանում ամենաշատ օգտատերերն ունի Facebook սոցիալական ցանցը։

«Ելնելով դրանից՝ հենց այդ ցանցում է ամենաբարձր սխալ տեղեկատվության տարածման վտանգը, հետևաբար՝ անհրաժեշտ է բարձրացնել ցանցի միջոցով տարածվող գործակալության իրական տեղեկատվության հասանելիությունը», — ասվում է կենսաթոշակային գործակալության հիմնավորման մեջ:

Կենսաթոշակային գործակալությունը ստեղծվել է 2018 թվականին. օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից բոլոր աշխատողների աշխատավարձից պահվում է 2 տոկոսը, 2 տոկոսը վճարում է գործատուն, մնացած գումարը՝ պետությունը (քաղաքացու եկամուտներից ելնելով): Գործակալությունը կուտակված միջոցները ներդնում է տարբեր ռիսկային պորտֆելներում։

2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ կենսաթոշակային համակարգում ընդգրկված է շուրջ 1,6 մլն մարդ։ Կենսաթոշակային գործակալությունն ունի 6,3 մլրդ լարիի ակտիվներ, որից ստացված միջոցները կազմում են 1,54 մլրդ լարի։