![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/image-7.jpeg)
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ մարդու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները կապ են ունեցել «օրենքով գողերի» հետ և կատարել նրանց ցուցումները։ Նրանք սպառնացել և ահաբեկել են քաղաքացիներին՝ օգտագործելով քրեական հեղինակությունների հետ իրենց կապերը՝ ազդեցություն կամ նյութական շահ ստանալու համար:
Գրեթե բոլոր ձերբակալվածները նախկինում ունեցել են բազմաթիվ դատվածություններ:
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի տարբեր կետերով, որոնք ներառում են «գողական աշխարհի» անդամակցություն, կապեր և աջակցություն դրա գործունեությանը։