Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ստորագրել են երկու երկրների միջև տեղեկատվական անվտանգությանը վերաբերող համաձայնագիր:
Այն Վրաստան-ԱՄՆ համագործակցության մեջ շատ կարևոր իրադարձություն է: Նշում է agenda.ge-ն:
Համաձայնագիրն իրավական հիմքեր է սահմանել հետախուզական տվյալների երկկողմ փոխանակման վերաբերյալ: Այն կնպաստի նաև ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
«Շատ արդյունավետ զրույց ենք ունեցել պետքարտուղարի հետ: Մենք քննարկել ենք մեր համագործակցության բոլոր ռազմավարական ուղղությունները և առավել սերտ համագործակցության հեռանկարները»,-հանդիպման ավարտին ասել է Կվիրիկաշվիլին։
ԱՄՆ կատարած եռօրյա այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպել է նաև ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Կորկերի հետ: