Բժիշկները բողոքի ակցիա կանցկացնեն

Բժիշկ Լաշա Ուչավան հայտարարությամբ կոչ է արել գործընկերներին փետրվարի 15-ին ժամը 18:00-ին մասնակցել Եվրոպայի հրապարակում նախատեսված բողոքի ցույցին։

«Այսօր մենք՝ բժշկական հանրության ներկայացուցիչներս, հավաքվել ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու բոլոր քաղաքական բանտարկյալներին, իհարկե, նաև Մզիա Ամաղլոբելիին, որ 33-րդ օրն է հացադուլ անում։ Նա արժանի է ազատության, քանի որ անօրինականորեն է կալանավորված։

Անպայման պետք է անդրադառնանք նաև Թեմուր Քաթամաձեի՝ Բաթումիի դրոշակակրի հացադուլին, որի առողջությունն էլ ավելի է վտանգվում։ Նրա դեպքում ևս անհրաժեշտ է կոնսիլիում, որը կհետևի նրա առողջական վիճակին»,- հայտարարել է բժիշկը։

Նրա խոսքով` այսօր Վրաստանում կենսական նշանակություն ունի նոր ընտրությունների անցկացումը:

Հիշեցնենք. փետրվարի 15-ին՝ եվրոպամետ բողոքի 80-րդ օրը, քաղաքացիները կհավաքվեն Եվրոպայի հրապարակում և կշարժվեն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ։