![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250213_172250_Facebook.jpg)
Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն 28-օրյա հացադուլի հետևանքով կորցրել է 17 կիլոգրամ քաշ, «Բաթումելեբի» լրատվամիջոցին հայտնել է Քաթամաձեի փաստաբան Մարիամ Գաբրոշվիլին։
Գաբրոշվիլիի խոսքով՝ Քաթամաձեն շարունակում է հացադուլը և հրաժարվում է տեղափոխվել բժշկական հաստատություն։
«Պարոն Թեմուրը շարունակում է հացադուլը և հրաժարվում է տեղափոխվել բժշկական հաստատություն հետազոտություններ անցկացնելու նպատակով։
Բացի դրանից, նրա գործը որոշակի առանձնահատկություններ ունի։ Արդեն տեղի է ունեցել 4 դատական նիստ, և ևս մեկը սպասվում է, որտեղ Քաթամաձեն պատրաստվում է բողոքարկել փախստականի կամ հումանիտար կարգավիճակից հրաժարվելու որոշումը»,- ասել է փաստաբանը։
Թեմուր Քաթամաձեն Բաթումիի ոստիկանության վարչության մոտ ձերբակալվել է հունվարի 11-ին: Երկրորդ անգամ նրան ձերբակալել են հենց մեկուսարանից դուրս գալու պահին։