![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/image-10.png)
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Սամգորի թաղամասում գտնվող երկաթուղային պահեստի մոտ։
Հրդեհը պատել է մի քանի բեռնատար գնացքի վագոններ, որոնք երկար ժամանակ չէին շահագործվում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Միջադեպի պատճառներն անհայտ են։
Սամգորիում է գտնվում վրացական երկաթուղու կարևոր հանգույցը, որտեղ իրականացվում են գնացքների տեսակավորում և սպասարկում։
Այնտեղ բավական հաճախ են հրդեհներ բռնկվում լքված գնացքներում։ Նման դեպքեր գրանցվել են 2020 և 2021 թվականներին։