Վրացական և ֆրանսիական ապտակների տարբերությունը

2021 թվականին Ֆրանսիայի մի քաղաքացի հանրային հանդիպման ժամանակ ապտակել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ վանկարկելով «կորչի մակրոնիզմը»։

Երիտասարդ Դեմիեն Տարելը ավելի ուշ ասել էր, որ ապտակը բնազդային քայլ էր, որ ինքը նախկինում մտադրվել էր ձու կամ թխվածքաբլիթ նետել նախագահի վրա, որի աշխատանքը իր սրտով չի։

Մակրոնը կարող էր, բայց Տարելին դատի չէր տվել և գործը թողել էր արդարադատության համակարգին։ Երիտասարդ ֆրանսիացին բանտում անցկացրեց ընդամենը 4 ամիս։

Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին 4-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում ձախ ձեռքով ոստիկանապետին ապտակելու համար:

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։

Ամաղլոբելին 33 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։