![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250213_101536_Chrome.jpg)
NATO-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մամուլի ասուլիսում անդրադարձել է Վրաստանում ընթացող իրադարձություններին։
Նրա խոսքով՝ NATO-ն ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին և մտահոգված է։
«Արդեն մեկնաբանել եմ Վրաստանի ընտրությունների արդյունքները, նաև մեր ցանկությունը, որ Վրաստանը շարունակի շարժվել NATO-ի և Եվրամիության ուղղությամբ՝ համապատասխանելով մեր ժողովրդավարական արժեքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին։
Սակայն կարծում եմ, որ կարիք չկա դա ամեն անգամ կրկնելու, քանի որ արդեն ասել եմ։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում ընթացող գործընթացներին, որոնք մտահոգիչ են», — հայտարարել է Մարկ Ռյուտեն։