![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/screen-shot-2024-11-02-at-15.04.58.png.jpg)
Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Դարիուս Վիտկաուսկասը X-ում անդրադարձել է «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր տնօրեն, քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելիի կալանավորմանը և կոչ արել նրան անհապաղ ազատ արձակել։
«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Մզիա Ամաղլոբելին հացադուլ է անում։ Մենք ուշադիր հետևում ենք ստեղծված իրավիճակին։ Վաղը փաստաբանները դատարան կդիմեն նրա կալանքի որոշման չեղարկման համար։ Կոչ ենք անում Մզիային անհապաղ ազատ արձակել», — գրել է Վիտկաուսկասը։
Նշենք, որ Մզիա Ամաղլոբելին արդեն 33-րդ օրն է` հացադուլ է անում։
Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։