![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-12-180215.png)
Վրաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 53 միավոր: Այս մասին պարզ է դառնում Transparency International-ի (TI) հրապարակած 2024 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսից (CPI):
100 բալանոց սանդղակով 53-ը միջին միավոր է, ամենացածր միավորն է 2015 թվականից ի վեր։ Այս արդյունքը ցույց է տալիս, որ մանր կաշառակերությունը Վրաստանում տարածված չէ, թեև կոնկրետ բարեփոխումներ չեն իրականացվել, որոնք քայլ առաջ կհամարվեն ցածր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարում։
Բացի այդ, Վրաստանը շարունակում է մնալ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը՝ ցածր մակարդակի կոռուպցիայի վերացման առումով, ինչը վկայում է տարիներ առաջ կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային ծառայությունների հասանելիությունը բարելավելու ուղղությամբ իրականացված բարեփոխումների արդյունավետության մասին։
Չնայած տվյալների վատթարացմանը՝ Վրաստանը 53 միավորով տարածաշրջանում առաջատարն է։ Վրաստանի հարևաններից Ռուսաստանն ունի 22 միավոր, Ադրբեջանը՝ 22, Հայաստանը՝ 47, Թուրքիան՝ 34, Ուկրաիանան՝ 35:
Կոռուպցիայի ընկալման ինդեքսն ավանդաբար անցկացվում է 180 երկրներում։ Երկրները գնահատվում են 100 բալանոց սանդղակով, որտեղ 100-ը դրական արդյունք է (բացարձակապես մաքուր), իսկ 0-ը՝ բացասական (բացարձակապես կոռումպացված):
Հետևաբար՝ 100-ին մոտ երկրներն ավելի լավ արդյունք ունեն: Կոռուպցիայի ընկալման ինդեքսը կոռուպցիայի համաշխարհային վարկանիշն է: Այն չափում է կոռուպցիայի մակարդակը յուրաքանչյուր երկրի պետական հատվածում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տարբեր երկրներում կոռուպցիայի ներկա վիճակի գնահատում: