Դպրոցներում երկրորդ կիսամյակի արձակուրդի օրերը

Հունվարի 15-ից Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը (2-րդից 11-րդ դասարանցիների համար) կտևի մինչև հունիսի 13-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը: Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին:

Արդյունքում՝ 2-րդից 11-րդ դասարանցիների համար 2-րդ կիսամյակում կլինի 96 ուսումնական օր, առաջին դասարանցիների համար՝ 83, 12-րդ դասարանցիների համար՝ 79:

Մինչ այդ կան մի քանի արձակուրդի օրեր ևս, որոնց ընթացքում աշակերտները կհանգստանան.

  • մարտի 3՝ Վրաստանում նշվում է մայրերի օրը,
  • մարտի 8-ից մարտի 14-ը ներառյալ՝ գարնանային արձակուրդ,
  • ապրիլի 9՝ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր,
  • ապրիլի 18-21՝ զատկական տոներ (18՝ կարմիր ուրբաթ, 21 մեռելոց),
  • մայիսի 9՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր,
  • մայիսի 12՝ Սուրբ Անդրեա Առաջինի հիշատակության օրը։
  • մայիսի 26՝ Վրաստանի անկախության օր: