![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/image-9.png)
Թբիլիսիի քաղաքային դատարանը 500 լարի տուգանք է սահմանել երգիչ «Լեքս-Սեն»-ի (իրական անունը` Ալեքսանդրե (Լեքսո) Քավթարաձե) նկատմամբ։
Որոշումը կայացրել է դատավոր Նինո Էնուքիձեն։
Երգչին մեղադրում են անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Ռուսթավելի պողոտան փակելու մեջ։ Երգիչն ասում է, որ այդ ժամանակ նա կանգնած է եղել տոնածառի կողքին, ճանապարհը չի փակել։
Հատկանշական է, որ նույն մեղադրանքով տուգանվել են բազմաթիվ ցուցարարներ, մեծ մասը` ինչպես «Լեքս-Սեն»-ը չիեն ընդունում մեղադրանքը: