![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250211_115838_Facebook.jpg)
«Վրացական երազանք»-ի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովը հաստատել է 2025 թվականի գործողությունների ծրագիրը:
Հանձնաժողովի նիստը կայացել է այսօր՝ փետրվարի 12-ին։
Հատկանշական է, որ ընդդիմադիր կուսակցությունները, երկրի հինգերորդ նախագահը, հասարակական կազմակերպությունները չեն ճանաչում «Վրացական երազանքի» խորհրդարանի լեգիտիմությունը:
Կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին ասել է, որ գործողությունների ծրագիրը ունի մի քանի ռազմավարական նպատակներ՝
- Վրաստանի օրենսդրության մերձեցում ԵՄ օրենսդրությանը և Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարում,
- ԵՄ ստանդարտների ներդրում,
- Ասոցացման համաձայնագրի կատարման մոնիտորինգ,
- Վրաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների մասին միջազգային գործընկերներին տեղեկացնել,
- ԵՄ կառույցների հետ համագործակցության խորացում և միջազգային խորհրդարանական միջոցառումներին մասնակցություն:
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամներն են Լևան Մախաշվիլին, Վախթանգ Թուրնավան, Վիկտոր Սանիկիձեն, Գիորգի Խախուբիան, Էկա Սեպաշվիլին, Գիորգի Չակվետաձեն և Լիկա Շարտավան։
Հատկանշական է, որ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվական օրակարգ չեն բերվի: Եվրամիության երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցվել է։