Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է. Շվեդիայի ԱԳ նախարար

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է․  Շվեդիան ցանկանում է պատժամիջոցներ սահմանել, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյո Ստենենգարդը:

«Վրացական կառավարության գործողությունները հակասում են այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը: Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունները աչքի ընկան անհավասարությամբ, արմատացած բևեռացվածությամբ, ճնշումներով և ընտրողների դեմ սպառնալիքներով:

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է, և Շվեդիան ցանկանում է պատժամիջոցներ սահմանել իրավիճակի պատասխանատուների նկատմամբ»,- Շվեդիայի 2025-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում ասել է շվեդ դիվանագետը։