![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250212_120817_Messenger.jpg)
Քաղաքացիական կրթության ուսուցիչ, ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր Լադո Ափխազավայի համար գործընկերները հավաքել են Քութայիսի քաղաքային դատարանի սահմանած 5 հազար լարի տուգանքի գումարը։
«Հրաշք է տեղի ունենում։ Չգիտեմ՝ որտեղից այսքան համերաշխություն։ Մի կերպ կարողացա հաշվել, թե քանի անգամ է 1,50 լարի փոխանցվել. վստահ էի, որ գումարը հավաքել են հազարավոր ուսուցիչներ»,- «Բաթումելեբի» լրատվականին ասել է Լադո Ափխազավան։
Նրա խոսքով, շատ մեծ տուգանքներով «Վրացական երազանք»-ը փորձում է կոտրել և թուլացնել քաղաքացիական հասարակությանը. «Այս տուգանքները, սակայն, մեզ էլ ավելի ուժեղ են դարձնում», – ասում է Լադո Ափխազավան։
Ափխազավան ասել է՝ 5 հազար 800 ուսուցիչ է գումար փոխանցել։
Քութայիսի քաղաքային դատարանը փետրվարի 10-ին 5000-ական լարի տուգանք է սահմանել Լադո Ափխազավայի, երգչուհի Նինո Քաթամաձեի, հոգեբան Մայա Ցիրամուայի, լրագրող Գելա Մթիվլիշվիլիի և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ նկատմամաբ՝ դատավորի տան մոտ կազմակերպած բողոքի ցույցի համար։
Հիշեցնենք․ վերոնշյալ գործիչներն իրենց համերաշխությունն էին հայտնում «Բաթումելեբի» լրատվականի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին, որ արդեն 32-րդ օրն է հացադուլի մեջ է։