Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ բնական ռեսուրսներով ամենահարուստ երկրների վարկանշային ցուցակում 136 երկրների շարքում Վրաստանը զբաղեցրել է 106-րդ հորիզոնականը:
Տնտեսության ոլորտի փորձագետները վարկանշային ցուցակը կազմել են հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ, այդ թվում՝ երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների քանակը, կենդանիների և բույսերի տարատեսակների բազմազանությունը, արգելոցների քանակը, ինչպես նաև ուսումնասիրվել է երկրի էկոլոգիական ընդհանուր վիճակը:
Ցուցակի առաջին եռյակի մեջ են մտնում Բրազիլիան, Մեքսիկան և Կոստա-Ռիկան: Վերջին տեղում է Մոլդովան:
Հատկանշական է, որ կովկասյան երկրներից Հայաստանը զբաղեցրել է 89-րդ, Ադրբեջանը՝ 109-րդ, իսկ Ռուսաստանը՝ 39-րդ հորիզոնականը: Տեղեկացնում է apsny.ge-ն: