Պուտինիստական «Վրացական երազանք»-ի ռեժիմը փորձում է գողանալ վրաց ժողովրդի ապագան՝ վաճառելու այն ռազմական հանցագործ Պուտինին, Իրանի ռեժիմին և Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը:
Ուիլսոնն ասել է՝ «ռեժիմը վրաց ժողովրդի բողոքներին պատասխանում է «ապօրինի ձերբակալություններով և բռնություններով»։ Ասել է՝ հոկտեմբերին Պուտինի գլխավորած «Վրացական երազանք»-ի ռեժիմը կեղծել է ընտրությունները Վրաստանում։
«Վրաց խիզախ ժողովուրդը դեռ փողոցում է՝ շարունակում է բողոքի 76-րդ օրը։ Վրացիների 80 տոկոսը ցանկանում է սերտ բարեկամ լինել Ամերիկայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, սակայն ռեժիմը պատասխանում է բռնությամբ և անօրինական ձերբակալություններով։
Ռեժիմը Սև ծովի նավահանգիստը հանձնեց Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, այցելեց Թեհրանի ռեժիմին, մինչդեռ Իրանի ռեժիմը մարդասպաններ ուղարկեց նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու համար», — ասել է Ուիլսոնը։
Հանրապետական կոնգրեսականը նշել է՝ Վրաստանի լեգիտիմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ մասնակցել է Թրամփի երդմնակալությանը, խիզախորեն պահանջում է ազատ և արդար ընտրությունների անցկացում: