![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-12-095926.png)
Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Օլոֆ Սքուգը հայտարարել է, որ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված մտահոգության շատ պատճառներ կան։ Նա խոսել է նաև եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին։
Ըստ նրա՝ մտահոգության պատճառներից են ընդունված բազմաթիվ օրենքները, որոնք հստակ սահմանափակում են Վրաստանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունը:
«Մենք բոլորս գիտենք, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային և եվրոպական չափանիշներին, և վերջապես, խաղաղ ցույցերին Վրաստանի կառավարության և իշխանությունների արձագանքը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային և համընդհանուր պարտավորություններին», — ասել է Սքուգը:
Անդրադառնալով եվրոպամետ բողոքի ցույցերի ընթացքում կալանավորվածներին ազատ արձակելու պահանջին, որն ավելի ու ավելի է լսվում միջազգային կազմակերպություններից և ԵՄ կառույցներից, Սքուգն ասել է՝ առաջին քայլը պետք է լինի ձերբակալվածների ազատ արձակումը:
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Քոսը փետրվարի սկզբին Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները «տագնապալի» է անվանել և Վրաստանի կառավարությանը հորդորել է վերադառնալ Եվրամիության ուղի։