![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-11-160717.png)
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են հեռուստաընկերությունների, առցանց և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը ներկա էր նաև «Բաթումելեբի»-ի լրատվամիջոցի խմբագիր Էթեր Թուրաձեն: Թուրաձեն ասել է, որ իրենց համար ամենամեծ մարտահրավերն այն է, որ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։
«Սակայն մենք Սալոմե Զուրաբիշվիլիի մոտ չենք եկել միայն մեր մարտահրավերներով. ես գիտեմ, որ հեռուստաընկերությունները շատ լուրջ մարտահրավերներ ունեն, և ուզում եմ, որ մենք դրա մասին էլ խոսենք։ Եթե չլիներ լրատվամիջոցների համերաշխությունը, ոչ ոք երկրի ներսում կամ դրսում չէր լսի Մզիա Ամաղլոբելիի մասին», – ասել է Թուրաձեն։
TV Pirveli-ի սեփականատեր Վատո Ծերեթելիի խոսքով, Զուրաբիշվիլիին տեղեկատվություն են տրամադրել այն ծանր իրավիճակի մասին, որը տիրում է ԶԼՄ-ներում։
«Կարծում եմ՝ բոլորս ասելիք ունենք, և որ ամենակարևորն է՝ խոսել ենք Մզիայի մասին», – ասել է Ծերեթելին։