![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250211_115939_Facebook.jpg)
Վրաստանում շարունակվում են եվրոպամետ երթերն ու հանրահավաքները։ Այսօր՝ փետրվարի 11-ին, հանրահավաքներ են նախատեսված մայրաքաղաքում և մարզերում։ Քաղաքացիները բողոքի ակցիայի 76-րդ օրը կրկին բողոքելու են կառավարության քայլերի դեմ։ Բողոքի նպատակը մնում է անփոփոխ՝ ազատ արձակել ցույցերի ժամանակ անմեղ ձերբակալվածներին և անցկացնել նոր ընտրություններ։
Փետրվարի 11-ի բողոքի ակցիաների ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև`
Թբիլիսի
- 13:00` բողոքի ակցիա Վաժա Փշավելա մետրոյի կայարանի մոտ
- 19:00` հանրահավաք Հանրային հեռուստաընկերության դիմաց
- 20:00` բողոքի ակցիա Ռուսթավելիի պողոտայում
Քութաիսի
- 19:00` «Այո Եվրոպային, Ոչ Ռուսաստանին», հանրահավաք Կենտրոնական հրապարակում
Բաթումի
- 19:00` «Հայրենիքին ծառայելիս», Սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
- 18:00` հանրահավաք մարզպետարանի մոտ
Թելավի
- 12:00-14:00` քննարկում` «Ընթացիկ բողոքի ցույցերի արդյունքների վերլուծություն», Վաժա Փշավելայի փողոցում
- 18:00` բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց
Գորի
- 17:00` բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց
Ախմետա
- 17:00` հանրահավաք քաղաքապետարանի մոտ
Ախալցիխե
- 18:00` «Ո՛չ ռուսական ռեժիմին», Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ