EPP-ի բանաձևում պահանջվում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին

Եվրոպական խորհրդարանի ամենամեծ քաղաքական խմբակցությունը՝ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» (EPP), պատրաստել է բանաձևի նախագիծ՝ կապված Վրաստանում առկա իրավիճակի հետ, որտեղ, այլ հարցերի թվում, պահանջվում է նաև Մզիա Ամաղլոբելիի ազատումը։

Այս տեղեկությունը հայտնել է լրագրող Թամար Նուցուբիձեն, որին փոխանցել են EPP-ի բանաձևի նախագիծը։

Տեղեկության համաձայն՝ փաստաթուղթը բաղկացած է 16 կետից, և 6-րդ կետում խոսվում է Մզիա Ամաղլոբելիի մասին։

«EPP-ի բանաձևի նախագիծը պահանջում է ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին, նա արդեն չորս շաբաթից ավելի է, ինչ անհիմն կալանքի պատճառով հացադուլի մեջ է և կանգնած է կյանքի համար վտանգավոր ու անդառնալի հետևանքների առաջ», – նշված է EPP-ի բանաձևի նախագծում։

Լրագրողի փոխանցմամբ՝ EPP-ն կոչ է արել «Վրացական երազանք»-ի կառավարությանը առանց նախապայմանների և որքան հնարավոր է շուտ ազատ արձակել կալանավորվածներին։

Նախագիծը դատապարտել է «Վրացական երազանք»-ի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ից ի վեր խաղաղ ցուցարարների դեմ կիրառված դաժան բռնությունն ու ճնշումները։

Բանաձևի նախագծում նշված է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի միակ լեգիտիմ ներկայացուցիչն է։ Պահանջ կա նաև նոր ընտրությունների անցկացման մասին։