![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/uid_80f3b1ee3b334354834845196650af57_width_1280_play_0_pos_0_gs_0_height_720_-mzia-amaglobeli-is-the-founder-and-director-of-two-prominent-opposition-media-outlets-photo-xbatumelebige-.jpg)
Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ազատազրկված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։
Ստորագրահավաքի տեքստում նշված է` ավելի քան երկու տասնամյակ Մզիա Ամաղլոբելին պայքարում է մամուլի ազատության, ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի համար։
Ըստ ստորագրահավաքի տեքստի` այժմ Ամաղլոբելին գտնվում է նախնական կալանքի տակ՝ վտանգելով իր կյանքը նույն արժեքների համար, որոնք միշտ պաշտպանել է։
«Սա միայն Մզիայի կռիվը չէ, սա պայքար է բոլոր ապօրինի կալանավորված բանտարկյալների, խոսքի ազատության և Վրաստանի ապագայի համար», — ասված է տեքստում։
Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։
Ամաղլոբելին 31 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։