![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-03-130733.png)
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մերժել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի «գործակալների օրենք»-ի քննարկման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը։
Քութաիսիի քաղաքային դատարանի դատավոր Ցիցինո Մոսիձեն 5000 լարիի չափով տուգանել է ինը քաղաքացու. նրանք հունվարի 26-ին կայացած ակցիայի ժամանակ համերաշխություն են հայտնել կալանքի տակ գտնվող լրագրող Մզիա Ամաղլոբելիին։ Տուգանքի միջնորդությամբ դատարանին դիմել էր դատախազությունը։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին տուգանել է 500 լարիի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պրիման խախտելու համար, այն է՝ դեկտեմբերի 27-ի բողոքի ցույցի ժամանակ ճանապարհ փակելը։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար (ՊՆ) և «Ֆորմուլա» հեռուստաընկերության 26 տոկոսի սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին հրաժարվում է ընկերությունում իր բաժնետոմսերից։
Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտը (ISSA) հրապարակել է Վրաստանում ընթացող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ անցկացված հետազոտությունը: Հետազոտության մեջ նշվում է, որ հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ «Վրացական երազանք»-ի արտաքին քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի և/կամ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների (Չինաստան, Իրան և այլն) շահերին:
Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 86,3 տոկոսը, կողմ է Վրաստանի եվրաինտեգրմանը։ ՆԱՏՕ-ին ինտեգրմանն աջակցում է հարցման մասնակիցների 74,2 տոկոսը: 77,9 տոկոսը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատասխանատու է համարում «Վրացական երազանք» կուսակցությանը։
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին արդեն 30 օր հացադուլի մեջ է։ «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրա Չխաիձեն «Մթավարի արխի» հեռուստաալիքի եթերում զրույցի ընթացքում հայտնել է, որ Ամաղլոբելիի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է գտնվել բժշկի հսկողության տակ։
Փետրվարի երկրորդ կեսին և մարտի սկզբին Թբիլիսիում երեք խոշոր բողոքի ակցիա է հայտարարվել։
2024 թվականին Վրաստանում կենսաթոշակառուների թիվը կազմել է 864 հազար 300, որոնցից 70.8 տոկոսը կին է, իսկ 29.2 տոկոսը՝ տղամարդ։
«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, Ազգային բանկի (ԱԲ) նախագահ է նշանակել Նաթիա Թուրնավային: Թուրնավան 2023 թվականից ԱԲ-ի նախագահի պաշտոնակատար էր:
Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի գործողությունները «ավտոկրատիայի կառուցման հենասյուն են»։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) տվյալներով՝ այս պահին ցուցարարների նկատմամբ սահմանված տուգանքների ընդհանուր չափը գերազանցում է 600 հազար լարին։
Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը սոցիալական X հարթակում գրել է. «Ռեժիմի բոլոր պատանդներն ու քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»։