![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/1234.png)
Վրաստանում եվրոպամետ ցույցերը 75-րդ օրն է չեն դադարում: Ցուցարարներն «Առաջին ալիք»-ի մոտից երթով շարժվել են Ռուսթավելիի պողոտա, պահանջել են «Առաջին ալիք»-ի ղեկավարության հրաժարականը և քաղաքացիներին եթերի տրամադրում։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսթավելիի պողոտայում ոստիկանությունը 4 քաղաքացու է բերման ենթարկել. իրավիճակը լարված է:
TV Pirveli լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածներից մեկը «Վրաստանի համար» կուսակցության անդամ Լևան Գոգիչաիշվիլին է։ Ոստիկանները նրան բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենան։
Դեպքի վայրում հավաքված ցուցարարները փորձում են փակել մայրուղին, բայց իրավապահները թույլ չեն տալիս։
Հայտնի է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում են մեծամասշտաբ ակցիաներ. տարբեր մասնագիտության մարդիկ կհամախմբվեն, բողոքի ակցիաները կընդգրկեն գրեթե բոլոր ոլորտները։