«Ցավոք, սահմանադրական բարեփոխումների վերջին նախագիծը պարզ ցույց է տալիս, որ երկրի գլխավոր փաստաթղթից անհետացել է այն ստորաբաժանումը, որը պատասխանատու է երկրի ինքնապաշտպանության զարգացման համար»,- այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է սահմանադրական փոփոխություններում անվտանգության բաղադրիչներին վերաբերող գիտաժողովի ընթացքում:
«Սահմանադրությունից անհետացել է զինված ուժերի հզորացման հարցերով զբաղվող ստորաբաժանումը՝ անվտանգության խորհուրդը փոխարինվել է պաշտպանության խորհրդով, որը կգործի միայն պատերազմական պայմաններում»,- նշել է Մարգվելաշվիլին:
Գիտաժողովին մասնակցում են խորհրդարանի անդամներ, արտախորհրդարանական ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: