![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/05/Screenshot-2024-05-21-134620.png)
Վրաստանի «Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտ»-ը (ISSA) հրապարակել է Վրաստանի բնակչության վերաբերմունքը երկրում ընթացող գործընթացներին։
Հարցման համաձայն.
- հարցվածների 82,1 տոկոսը երկրում ստեղծված իրավիճակը համարում է քաղաքական ճգնաժամ.
- 77,9 տոկոսը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատասխանատու է համարում «Վրացական երազանք» կուսակցությանը։
Ըստ հարցման՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուների թվում են.
- «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին՝ 23,6 տոկոս,
- «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 16 տոկոս,
- այլ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ՝ 16,5 տոկոս։
ISSA-ն բնակչության հարցումը Քաղաքացիական հասարակության հիմնադրամի և Վրաստանի Միավորված ազգերի ասոցիացիայի աջակցությամբ անցկացրել է հունվարի 18-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Թիրախային խումբը Վրաստանի չափահաս (18+) բնակչությունն է եղել, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով հարցվել է 2000 քաղաքացի: Հավանական սխալի շեմը ±2,2 տոկոս է 95 տոկոս վստահության մակարդակում: