![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/InShot_20250209_231717983.jpg)
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրա Չխաիձեն «Մթավարի արխի» հեռուստաալիքի եթերում զրույցի ընթացքում հայտնել է, որ «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է գտնվել բժշկի հսկողության տակ։
«Առողջական վիճակը նույնն է։ Նա հետևում է բժշկի խորհուրդներին, գտնվում է բժշկի վերահսկողության ներքո և անցնում է կրկնակի հետազոտություն՝ ըստ անհրաժեշտության»,- ասել է Չխաիձեն։
Կլինիկայի տնօրենի խոսքով՝ բժիշկներն այս փուլում խորհուրդ չեն տալիս Մզիա Ամաղլոբելիին կալանավայր վերադարձնել։
«Մենք զրուցել ենք նրա հետ (նկատի ունի Ամաղլոբելիին- հեղ.), բացատրել ենք իրավիճակը», – ասել է Զուրա Չխաիձեն։
Հիշեցնենք, Մզիա Ամաղլոբելին փետրվարի 4-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, և արդեն 30 օր է, ինչ հացադուլի մեջ է։
Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։