
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) տվյալներով՝ այս պահին ցուցարարների նկատմամբ սահմանված տուգանքների ընդհանուր չափը գերազանցում է 600 հազար լարին։
Ըստ GYLA-ի՝ 2023 թվականից մինչ օրս խաղաղ ցուցարարների վարչական կարգով կալանավորումը լայնորեն կիրառվող պրակտիկա է։ 2025 թվականի փետրվարի 7-ի դրությամբ, վարչական իրավախախտումների գործերով վարույթը կիրառվել է 1600-ից ավելի անձանց նկատմամբ։
«Դատարանը նրանց նկատմամբ, որպես կանոն, կիրառում է վարչական կալանք կամ տուգանք։ Դեկտեմբերին և փետրվարին օրենսդրության մեջ արագացված ժամկետներում կատարված փոփոխությունների արդյունքում՝
- Վարչական կալանքի ժամկետը քառապատկվել է՝ 15 օրից դառնալով 60 օր։
- Տուգանքների չափը զգալիորեն աճել է, որոշ դեպքերում՝ տասնապատկվել»,- գրել է կազմակերպությունը։
GYLA-ն նաև նշել է, որ վարչական կալանքի ժամկետի քառապատկումը և տուգանքների ավելացումը հստակ ցույց են տալիս, որ փոփոխությունների նպատակը քաղաքացիներին պատժելն ու վախեցնելն է։