Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն. Ուիլսոն

Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը սոցիալական X հարթակում գրել է. «Ռեժիմի բոլոր պատանդներն ու քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»։ Նա հրապարակել է այն դատավորների և դատախազների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել։

«Ռեժիմի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Բոլոր դատավորներն ու դատախազները, որ մասնակցում են այս դաժան ռեպրեսիային, պետք է ենթարկվեն պատժամիջոցների։ Ազատ և արդար ընտրությունն առաջ շարժվելու միակ ճանապարհն է», – գրել է Ուիլսոնը։

Գրառմանը կից ցուցակներում ներկայացված է 52 մարդ, այդ թվում՝ եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված երիտասարդներ, նաև «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին։

Հաջորդ ցուցակը ներառում է 37 անձի՝ 19 դատավոր և 18 դատախազ, որոնք, Ուիլսոնի խոսքով «խախտել են մարդու իրավունքներն ու Վրաստանի սահմանադրությունը»։

Ստորև ներկայացնում ենք կոնգրեսականի հրապարակած ցուցակները.