Եվրոպամետ ակցիայի 73-րդ օր. Ռուսթավելին փակ է

«Չի լինի արդարություն, չի լինի խաղաղություն»` այս բացականչություններով քաղաքացիները Հանրային հեռուստաընկերության մոտ կայացած ակցիայից հետո երթով շարժվում են դեպի Ռուսթավելի պողոտա։

Փետրվարի 8-ին եվրոպամետ ցույցերի 73-րդ օրն է` ցուցարարների պահանջը մնում է անփոփոխ՝ նոր ընտրություններ և ազատում անմեղ բանտարկյալների։

Ռուսթավելի պողոտան փակ է։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանք»-ը  չի հրաժարվի իշխանությունից: