Կղավելաշվիլին ստորագրել է ռեպրեսիվ օրենքները

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին փետրվարի 6-ին ստորագրել է օրենքների փաթեթ, որը նույն օրն ընդունել է «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը: Ստորագրված օրենքներն արդեն հրապարակվել են «Օրենսդիր տեղեկագրում» և ուժի մեջ են։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթով «Վրացական երազանք»-ը խստացրել է հավաքների ու ցույցերի կանոնները, ավելացրել է վարչական պատասխանատվությունը:

Փոփոխությունները քննարկվել և ընդունվել են «Վրացական երազանք»-ի չլեգտիմիացված պատգամավորների կողմից արագացված կարգով։

Օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել միաժամանակ ութ օրենքներում, թեև հիմնական փոփոխությունները վերաբերում են երեք հիմնական օրենքներին։ Դրանք են.

  • «Հավաքների և մանիֆեստացիայի մասին» օրենք,
  • Վարչական իրավախախտումների օրենսգիրք,
  • Քրեական օրենսգիրք:

Քաղհասարակության կարծիքով՝ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքներն ուղղված են հավաքների ազատության դեմ, քանի որ դրանք անօրինական են համարում բողոքի ցույցերի իրավունքի բազմաթիվ ասպեկտներ և նպատակ ունեն ճնշել հավաքների ազատությունը։

Հանրային պաշտպանը ևս քննադատել է «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ փոփոխությունները: Ըստ Օմբուդսմենի, վերոնշյալ փոփոխությունները «ազդում են հավաքների, արտահայտվելու և արդար դատավարության հիմնարար իրավունքների իրացման վրա և ստեղծում են այդ իրավունքների անհամաչափ սահմանափակումների վտանգ»։ Օմբուդսմենը ռեպրեսիվ փոփոխությունների առնչությամբ դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ խնդրելով իրավական եզրակացություն պատրաստել։

Խաղաղ ցույցերը սահմանափակող օրենքների նոր փաթեթ