![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/uid_80f3b1ee3b334354834845196650af57_width_1280_play_0_pos_0_gs_0_height_720_-mzia-amaglobeli-is-the-founder-and-director-of-two-prominent-opposition-media-outlets-photo-xbatumelebige-.jpg)
Մզիա Ամաղլոբելին արդեն 27 օր է, ինչ գտնվում է լիակատար հացադուլի մեջ։ Նա այս պահին շարունակում է մնալ «Վիվամեդ» կլինիկայում։
Ամաղլոբելիին այսօր կայցելի բժիշկների կոնսիլիումը։ Այս մասին «Formula»-ի եթերում հայտնել է լրագրողի փաստաբան Ջուբա Քաթամաձեն։
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ասել էր, որ իրավիճակը տագնապալի է, ամեն պահի հնարավոր է նոր բարդություն, քանի որ սովն ազդում է օրգանիզմի վրա։
Հիշեցնենք. Batumelebi-ի և Netgazeti-ի հիմնադիրը փետրվարի 4-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա` անհրաժեշտ հետազոտությունների համար։
Փետրվարի 5-ին Մզիա Ամաղլոբելիի փաստաբանը հայտարարել է, որ նա պահանջում է իրեն անհապաղ վերադարձնել քրեակատարողական հիմնարկ։